Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել արտահանման պատժամիջոցների սահմանմանել 49 ռուսական ընկերությունների և կազմակերպությունների, այդ թվում՝ «Ռոսօբորոնէքսպորտի», «Ռոստեկի», ԱԴԾ-ի և Արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած նյութում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, ցուցակում ընդգրկված են Admiralty Shipyards-ը, Irkut-ը, RCC Progress-ը և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը:
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի իշխանությունների և բանկերի ներկայացուցիչների ակտիվները սառեցնելու ավելի վաղ հայտարարված որոշմանը։ Պատժամիջոցները կիրռվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նկատմամբ։
Նշվում է, որ մարտի 8-ից այս կազմակերպություններին արտահանման բոլոր մատակարարումները արգելելու միջոցներ են ձեռնարկվում։ Միաժամանակ մարտի 31-ից ներդրվում են բանկերի (բացառությամբ Կենտրոնական բանկի) ակտիվների սառեցման միջոցառումները։
Ճապոնիայի իշխանությունները արգելք են մտցնում ընդհանուր նշանակության ապրանքների արտահանման վրա, որոնց մատակարարումը կարող է օգնել ամրապնդել Ռուսաստանի Դաշնության ռազմական ներուժը։
Խոսքը, մասնավորապես, կիսահաղորդիչների խմբաքանակների մատակարարման մասին է։
Ինչպես նշում է Yomiuri թերթը, այս տեսակի ճապոնական արտադրանքներից մի քանիսը եզակի են, և, հետևաբար, չեն կարող փոխարինվել այլ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից գնումներով: