Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններից ցանկալի արդյունք չի ստացել։ Նրա խոսքով՝ Կիեւը «որոշ ազդանշաններ է ստացել»։
***
Ուկրաինական լրատվամիջոցները բնակչությանը զգուշացրել են, որ երկրի քաղաքներում գործում են զինված ավազակների խմբավորումներ, որոնք տարածքային պաշտպանության զորքերի կամ ոստիկանների անվան տակ փորձում են մուտք գործել բնակարաններ։
***
Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին 1 միլիոն դոլար են փոխանցել ուկրաինացի փախստականներին օգնելու համար:
***
ԱՄՆ հետախուզական ծառայություններն ի վիճակի են, անհրաժեշտության դեպքում, ԴԱԻՇ ահաբեկիչներին և այլ արմատական խմբավորումներին տեղափոխել Ուկրաինայի տարածք, ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Բաշար Ջաֆարին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
***
Միացյալ Նահանգները հրամայել է ՄԱԿ-ում գտնվող 12 ռուս դիվանագետներին լքել երկիրը մինչև մարտի 7-ը:
***
ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել պատժամիջոցների թուլացումը դեէսկալացիոն քայլերի մեկնարկի դեպքում, հայտարարել է Սպիտակ տունը:
***
Disney ընկերությունը դադարեցրել է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում: Warner Bros. հայտարարեց, որ հետաձգում է «Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի պատճառով» Ռուսաստանում մարտի 2-ին նախատեսված «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան: Sony-ն չեղյալ է հայտարարել Ռուսաստանում նախատեսված պրեմիերաները, այդ թվում՝ «Մորբիուս» ֆիլմը:
***
Բուլղարիան հերքել է Կիևին ռազմական ինքնաթիռներ մատակարարելու մասին տեղեկությունը։
Վարչապետ Պետկովը հայտարարեց, որ Սոֆիան մարդասիրական օգնություն կուղարկի։
***
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայի տարածքի վրա «Իսկանդեր» և «Կալիբր» տեսակի 113 հրթիռ է արձակվել։
***
Մարտի 1-ին Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձեւ ընդունել Ուկրաինային «ԵՄ-ի թեկնածու անդամի» կարգավիճակ տալու ծրագրի վերաբերյալ. The Guardian
***
Ուկրաինայի անվտանգության ուժերը պատրաստվում են պայթեցնել ամոնիակով պահեստները Սեւերոդոնեցկում, հայտնում է ԼԺՀ-ն։
***
Հակառուսական պատժամիջոցները չեն ազդի տիեզերքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության վրա, հայտարարել է NASA-ն: