Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը 36 երկրների ինքնաթիռների արգելել է իր օդային տարածքով թռիչքներն առանց հատուկ թույլտվության։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
Սահմանափակումը մտցվել է ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման։ Այդ 36 երկրներն են՝
Ավստրիա
Ալբանիա
Անգուիլա (Բրիտանական անդրծովյան տարածք)
Բելգիա
Բուլղարիա
Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Մեծ Բրիտանիա
Հունգարիա
Գերմանիա
Ջիբրալթար
Հունաստան
Դանիա
Ջերսի
Իռլանդիա
Իսլանդիա
Իսպանիա
Իտալիա
Կանադա
Կիպրոս
Լատվիա
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Մալթա
Նիդեռլանդներ
Նորվեգիա
Լեհաստան
Պորտուգալիա
Ռումինիա
Սլովակիա
Սլովենիա
Ֆինլանդիա
Ֆրանսիա
Խորվաթիա
Չեխիայի Հանրապետություն
Շվեդիա
Էստոնիա։