Ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան քննադատել է ՌԴ Կենտրոնական բանկի քաղաքականությունը և հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել կառավարության տնտեսական քաղաքականությունը, քանի որ իրական ճգնաժամի ժամանակ պետք են ճգնաժամային կառավարիչներ, այլ ոչ թե ֆանտաստներ՝ իրենց ներկայացումներով։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։
«Հիմա այլևս չի ստացվի 2014-ի պես։ Պետք է փոխել տնտեսական քաղքականությունը, վերջ դնել պետական կապիտալիզմին», – նշել է Դերիպասկան։
Նա նաև քննադատել է ԿԲ-ի որոշումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 20 տոկոս բարձրացնելու և արտահանող ընկերությունների արտարժութային հասույթի 80 տոկոսը վաճառելու որոշումը։
«Տոկոսադրույքի բարձրացումը, արտարժույթի պարտադիր վաճառքը առաջին թեստն է, թե ում հաշվին է լինելու բանկետը», – Տելեգրամի իր ալիքում գրել է Դերիպասկան։