Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի տարածք մուտք գործած Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Եվրոպայի խոշորագույն Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ ատոմակայանի անձնակազմը «շարունակում է բնականոն ռեժիմով կատարել իր պարտականությունները»։
Ուկրաինայի ատոմային էներգետիկան կառավարող «Էներգոատոմ» ընկերությունից, սակայն, կտրականապես հերքում են պաշտոնական Մոսկվայի տարածած այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը և դրա հարևանությամբ գտնվող Էներգոդար քաղաքը շարունակում են վերահսկվել ուկրաինական բանակի կողմից։
Եթե Ռուսաստանի ԶՈՒ տարածած տեղեկատվությունը հաստատվի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը Ուկրաինայի տարածքում գործող չորս ատոմակայաննե