Search
Close this search box.

Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են․ Պաշտոնական Կիևը բանակցությունների մասին

Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Պրիպյատի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ բանակցությունների նպատակն անհապաղ հրադադարի հաստատումն ու ռուսական զորքերի Ուկրաինայի տարածքից դուրսբերումն է։

Ուկրաինայի պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Պոդոլյակը։

Ռուսաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Please enter a valid URL