Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում սննդամթերքի համար երկար հերթեր են գոյացել

Խիստ ռեժիմով պարետային ժամի չեղարկումից հետո, որը տևել է ավելի քան մեկ օր, այսօր առավոտյան Կիևի բնակիչները երկար հերթեր են կանգնել մթերային խանութների առաջ։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ներն ու հերթերի լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում։

Շաբաթ երեկոյից Կիևում ուժեղացված պարետային ժամ էր հայտարարվել։ Վիտալի Կլիչկոն ասել էր, որ այդ ընթացքում փողոցում գտնվող բոլոր քաղաքացիական անձինք կհամարվեն «թշնամու դիվերսիոն հետախուզական խմբերի անդամներ»:

Երկուշաբթի 8:00-ից քաղաքի բնակիչներին թույլատրվում է անհրաժեշտության դեպքում դուրս գալ փողոց, սակայն խորհուրդ է տրվում մնալ տանը: Կիևում պարետային ժամը չեղյալ չի հայտարարվել, այն կգործի ժամը 22։00-ից մինչև 7։00-ը։
Ըստ «Суспiльне» և «Украина 24» հեռուստաալիքների հրապարակած տեսանյութերի՝ մարդիկ հավաքվել են մթերային խանութների բացվելուց մեկ ժամ առաջ։ Ընդ որում, ԶԼՄ-ների տվյալներով, քաղաքում օդային տագնապ է հնչում։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:

Please enter a valid URL