Search
Close this search box.

ՌԴ ՊՆ ներկայացուցիչն ասել է՝ ինչպես խաղաղ բնակիչները կարող են լքել Կիևը

Կիևի խաղաղ բնակիչները կարող են քաղաքը լքել Կիև-Վասիլկով մայրուղով, այդ ուղղությունը բաց է և անվտանգ։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
ՊՆ-ում նաև նշել են, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական օբյեկտներին: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

«Ուկրաինայի ղեկավարությունն ու քաղաքի իշխանությունը, պարեկային ժամ հայտարարելով, մայրաքաղաքի բնակիչներին համոզում են մնալ իրենց տներում։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Կիևի վարչակազմը քաղաքի բնակիչներին որպես «կենդանի վահան» է օգտագործում ազգայնականների համար, որոնք հրետանային ստորաբաժանումներ ու մարտական տեխնիկա են տեղակայել մայրաքաղաքի բնակելի թաղամասերում»,– ասել է Կոնաշենկովը:

Նաև հաղորդվում է, թե իբր մայրաքաղաքում «ռուս դիվերսանտների» խմբեր են գործում, իսկ քաղաքը շրջափակված է։ Ըստ պաշտպանության նախարարության ներկայացուցչի` իրականում այլ իրավիճակ է` Կիևում գործում են ավազակախմբեր, կողոպտիչների և ազգայնականների զինված խմբեր, որոնք զենք են ստացել իշխանության հանցավոր որոշման արդյունքում։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:

Please enter a valid URL