Հայաստանում փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419832 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 894 588 վերջին մեկ օրում` 2804 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8088 պացիենտ, նվազել է 710-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 401 677 անձ` վերջին մեկ օրում 837 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8461 է: