Search
Close this search box.

Օր 5-րդ. Բոլոլա է. իրավիճակը` Ուկրաինայում ու աշխարհում

Ուկրաինական պատվիրակությունը գտնվում է Բելառուսի տարածքում. RT
***
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 180 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել:

***
ԱՄՆ մի քանի նահանգներ որոշել են վաճառքից հանել ռուսական օղին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության պատճառով, հայտնում է CNN-ը:

***

Դանիան պատրաստվում էր թույլ տալ իր կամավորներին կռվել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է Դանիայի վարչապետը, հայտնում է AFP գործակալությունը։

***
Պենտագոնը պատասխանելէ միջուկային զենք օգտագործելու Պուտինի սպառնալիքներին.

«Մենք շարունակում ենք վստահ լինել մեր հնարավորությունների վրա, մեր դաշնակիցներին և գործընկերներին պաշտպանելու մեր կարողության վրա, և դա ներառում է ռազմավարական զսպման ոլորտը»:

***

Չինաստանը սոցցանցերի օգտատերերին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայի մասին ծաղրական մեկնաբանությունների:

***
Լոնդոնի ֆոնդային բորսայում Brent տեսակի նավթի գինը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին աճում է ավելի քան 5%-ով՝ հասնելով բարելի դիմաց 99,63 դոլարի։

***
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը, սպասվում է պատվիրակության ժամանում։ РИА новости

***

իևի քաղաքապետարանից հայտնում են, որ առավոտյան ժամը 8-ից արդեն կարելի է դուրս գալ փողոց, խանութները կբացվեն, մետրոն կսկսի աշխատել (չնայած գնացքներն ավելի քիչ են աշխատելու)։

***
Հարավային Կորեան արգելել է ռազմավարական նյութերի արտահանումը Ռուսաստան: Սեուլը միանում է Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից հանելու շարժմանը:
***

«ՄԱԿ-ը չի կարող ապահովել ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ զինաթափման կոմիտեի և Մարդու իրավունքների խորհրդի (ՄԱԿ) հանդիպմանը, և սա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատասխանն է. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

Please enter a valid URL