Search
Close this search box.

Ռուս –Ուկրաինական եղբայրասպան պատերազմը բացահայտեց Հայաստանում ազգայինի շղարշի ներքո գործող քաղաքական ուժերին

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՄԻԱՆԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԵՆՑ ՏԵՐԵՐԻՆ
Ռուս –Ուկրաինական եղբայրասպան պատերազմը բացահայտեց Հայաստանում ազգայինի շղարշի ներքո գործող քաղաքական ուժերին:
Վերջիններս ոչ միայն Երևանում ծածանում են 44 օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի դաշնակից, ՀԱՅ զինվորի գլխին ֆոսֆորային ռումբ թափող Ուկրաինայի դրոշները, այլ նաև հիստերիկ կոմայի մեջ ընկած սարսափում են, որ հանկարծ Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից Ուկրաինայի քայլառաստ իշխանությունը կարող է պարտվել, ուշադրություն ես խոսում եմ ոչ թե Ուկրաինայի պարտության, այլ նրա քայլառաստ իշխանության պարտության մասին:

Թուրքիային և Ադրբեջանին սպասարկող Հայաստանյան ուժերը Արցախի և ՀՀ տարածքների կորուստը այդքան ծանր չեն տարել, որքան Ուկրաինայի իրենց պես քայլառաստ իշխանությունների հերթական ֆիասկոն:

Խորհուրդ կտամ տվյալ ուժերին մի կողմ գցեն իրենց ազգային դիմակը և իրենց թրքամոլ գոյությամբ չպղծեն ՀԱՅ ազգին, Ուկրաինական քայլառաստ իշխանության ձեռքով նահատակված մեր զինվորների շիրիմները, և այսուհետ հրապարակ դուրս գան Ադրբեջանական, Թուրքական և Ուկրաինական դրոշներով, իրենց իրական տերերի Ալիևի, Էրդողանի դիմանկարներով և հանգիստ միանան այսօր ադրբեջանում ընթացող ի պաշտպանություն ուկրաինայի ցույցերին:

Ինչպես նաև փոխեն իրենց կարգախոսը, ոչ թե արևմուտք այլ թուրքիա
Հ.Գ
Իսկ իմ կողմից կասեմ հետևյալը՝
Ուկրաինական քայլառաստների ապաշնորհ քաղաքականության պատճառով այսօր մարդիկ են զոհվում, զավակներ են որբանում, ծնողների համար կորում է կյանքի իմաստը:

Սա ցավ է ոչ թե քաղաքականություն, Ուկրաինայում ապրում են 600.000-ից իսկ Ռուսաստանում 3.000.000 ից ավել ՀԱՅԵՐ և մենք պարտավոր ենք մտածել նրանց մասին, իսկ բացահայտված քայլառաստները վտանգում են նրանց գոյությունը:
Երկու ժողովուրդների հետ մենք ունենք դարավոր եղբայրական հարաբերություններ, միասին կողք կողքի հաղթել ենք երկրորդ համաշխարային պատերազմը:

Չարդարացնելով պատերազմը, որքան էլ որ ցավալի է, բայց պետք է ասեմ, Ռուսաստանի պարտության արդյունքը կլինի Ադրբեջանա Թուրքական ոհմակի տոտալ հարձակումը Հայաստանի և Արցախի վրա, իսկ Արևմուտքը մեզ կօգնի այնքան, որքան որ օգնեց Աֆղաններին, Ուկրաինացիներին, ինչպես որ օգնեց մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ 2015թ-ին:

Արդյունքում կլինի ՀԱՅԵՐԻ նոր ցեղասպանություն, իսկ քայլառաստները այդ ժամանակ արդեն կլինեն ՀՀ սահմաններից դուրս, դիցուք Հավայան կղզիների էկզոտիկ լողափներում:

Վստահ եմ, շուտով ՀԱՅ ազգը կունենա իրական ՀԱՅ իշխանություն և բոլոր թրքածին քայլառաստները կստանան իրենց արժանի պատիժը:

Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք

Please enter a valid URL