Search
Close this search box.

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն արձագանքում են Պուտինի սպառնալից հայտարարությանը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի միջուկային զսպման միջոցները բարձր զգոնության բերելու մասին որոշումը «գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելու» շարունակությունն է:

«Նա ստեղծում է գոյություն չունեցող սպառնալիքներ՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար», — ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին ABC հեռուստաընկերության եթերում։

Ռուսաստանի նախագահը կիրակի օրը ռազմական ուժերի պատասխանատուներին հանձնարարել է ռուսական ռազմավարական զսպման ուժերը, որոնց թվում են նաև ռազմավարական միջուկային ուժերը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, բերել մարտական հատուկ ռեժիմի։

Ռուսաստանի նախագահի որոշմանը արձագանքել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ CNN հեռուստաընկերության հետ զրույցում արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը Պուտինի հայտարարությունները որակել է «վտանգավոր հռետորաբանություն» ու անպատասխանատու պահվածք ռուսաստանցի առաջնորդի կողմից։

Վլադիմիր Պուտինն իր որոշումը բացատրել է «Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարություններով»։

Please enter a valid URL