Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո նաև երեխաներ են զոհվել, փոխանցում է Интерфакс-Украина-ն։
«Չորրորդ օրն է՝ վիրավորներին շուրջօրյա վիրահատելով՝ կյանքեր ենք փրկում, երեխաներին էլ ենք վիրահատում, 16 երեխայի փրկել, ցավոք, չի հաջողվել»,-նշել է նա։