Ուկրաինայի դեմ ռազմական գործողության արդյունքում ռուսական կողմում կան զոհեր և վիրավորներ, ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Ռուսական կողմը թվեր չի հրապարակում, քանի որ դա համարվում է ռազմական գաղտնիք։ Միեւնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ն կարծես թե առաջին անգամ է խոսում կորուստների մասին։
Իր հերթին, ուկրաինական կողմը հայտնում է ՌԴ բանակի հազարավոր զոհերի մասին։