Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նոր հայտարարությամբ է հանդես եկել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների հետ կապված:
Թուրքական CNNturk–ի հետ զրույցում Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Ուկրաինայում ՌԴ–ի սկսած գործողությունը վերաճել է պատերազմի եւ իրենք ստիպված են գործի դնել Մոնտրոյի համաձայնագիրը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների հետ կապված՝ փակելով այն պատերազմող բոլոր կողմերի ռազմանավերի համար։