Ռուսական զորքերի հարձակումը զսպելու համար հուսահատ ուկրաինացի զինվորականները սկսել են ֆոսֆորով լցված զինամթերքի զանգվածային օգտագործումը Կիևի արվարձաններում՝ Գոստոմելի օդանավակայանի մոտ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մարիուպոլում Լվովի մարզից ժամանած «Աջ սեկտորի» (Ռուսաստանում արգելված) գրոհային ջոկատները ահաբեկում են խաղաղ բնակչությանը, բնակելի թաղամասերում տեղակայում զրահատեխնիկա և հրետանի՝ տեղական բնակչությանը որպես «մարդկային վահան» օգտագործելով հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները D-30 հաուբիցների համար օգտագործում են 122 մմ արկեր, իսկ դեռ խորհրդային արտադրության BM-21 Grad կայանքների համար՝ հրթիռներ։ Այդ զինամթերքի օգտագործումն արգելված է 1980 թվականի ՄԱԿ-ի Անմարդկային զենքի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։