Search
Close this search box.

Ուկրաինայում սկսել են ազատ արձակել բանտարկյալներին ռազմական գործողություններին մասնակցելու համար

Ուկրաինայի իշխանություններն ազատ են արձակում այն բանտարկյալներին, ովքեր նախկինում զինվորական են եղել՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

«Նախկին զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել պաշտպանել երկիրը ռազմական դրության ժամանակ, ազատ են արձակվել ազատազրկման և նախնական կալանքի վայրերից», — ասել է Գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկը:

Նրա խոսքով՝ այս հարցը լուծվում է ամենաբարձր մակարդակով։

Please enter a valid URL