Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող Թոխմախի գերեզմանների տարածքում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամնբ:
Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի:
Այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արթուր Ջանազյանի գլխավորությամբ, համայանքային ոստիկանների հետ պարզում են մահացածի ինքնությունը:
Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Թովմասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: