Կարմիր գույնով նշված են Ուկրաինայի գրավված տարածքները պատերազմի 3-րդ օրը:
***
Ռուսական զորքերը Գոստոմելից մտան Կիև՝ ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը։
***
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական զորքերի 302-րդ գունդը կամավոր վայր է դրել զենքերը, ձերբակալվել է 471 ուկրաինացի զինծառայող:
***
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ երեկ ՌԴ ԶՈւ-ն արգելափակել է Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, վերահսկողության տակ են հայտնվել նաև Գենիչևսկը և Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը:
***
Ռուսական զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին և ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
***
Sputnik Ближнее зарубежье: Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ:
***
ԵՄ բոլոր երկրները կփակեն իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. ARD հեռուստաալիք:
***
«Պատճառը ոչ միայն այն է, որ Պուտինը խելացի է, այլ այն է, որ մեր ղեկավարները հիմար են, այնքան հիմար», — ասել է Թրամփը:
***
Ուկրաինան չի կարող երաշխավորել Չեռնոբիլի ատոմակայանում միջուկային անվտանգությունը, ասվում է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի նամակում։