Search
Close this search box.

Ադրբեջանն անվճար բենզին կբաժանի Ուկրաինայում

Ադրբեջանն անվճար բենզին կբաժանի Ուկրաինայում
Ադրբեջանական SOCAR ընկերությունն Ուկրաինայում բենզինն անվճար է դարձրել հատուկ մեքենաների համար: Այդ մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը` հղում կատարելով կառավարական իր աղբյուրներին:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Ուկրաինայում գործող լցակայաններին հրահանգել է շտապօգնության, հրշեջ, ինչպես նաեւ հումանիտար տրանսպորտային այլ միջոցները SOCAR-ի լցակայաններում լիցքավորել անվճար:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը խոստացել է օգնել Ուկրաինային` նավթամթերքով:

Please enter a valid URL