Search
Close this search box.

Որոշում կայացվեց՝ Ռուսաստանն անջատել SWIFT համակարգից

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սկսվել է SWIFT միջազգային միջբանկային համակարգից Ռուսաստանի անջատման նախապատրաստումը։

«Պաշտոնական որոշում դեռ չի կայացվել, սակայն որոշման տեխնիկական նախապատրաստական ​​աշխատանքները և այս պատժամիջոցի կիրարկումն արդեն սկսվել են։
Աշխատել է ուկրաինական ամբողջ դիվանագիտությունը՝ սկսած Ուկրաինայի նախագահից մինչև դեսպանատան կցորդը։

Շնորհակալություն նաև հազարավոր մարդկանց, մասնավորապես՝ ուկրաինական սփյուռքին, ովքեր ճնշում են գործադրում տարբեր երկրների կառավարությունների վրա՝ աջակցելու այս որոշմանը։

Այս հաղթանակը նվիրված է Ուկրաինայի բոլոր պաշտպաններին»,-գրել է նա։

Please enter a valid URL