Search
Close this search box.

Զուգադիպությու՞ն․ Երկուսն էլ մերժեցին դադարեցնել պատերազմը, երկուսն էլ գովում են Ալիևին

Զուգադիպությու՞ն…
Երկուսն էլ հեծանիվ էին «քշում»։
Մեկը հայտարարեց ՝Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ մյուսը՝ Ղրիմն Ուկրաինա է եւ վերջ։
Երկուսն էլ ստացան պատերազմ։

Երկուսն էլ պատերազմի ժամանակ «լայվով» են «կառավարում»։
Երկուսն էլ հնարավորություն ունեին խուսափել պատերազմից։
Մեկն ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին,իսկ մյուսը հրաժարվում էր կատարել Մինսկի պայմանավորվածությունները։

Մեկը 2020-ի հոկտեմբերի 19-ին մերժեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը,իսկ մյուսը՝ փետրվարի 26-ին մերժեց ՌԴ-ի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Առաջինի դեպքում մենք կորցրեցինք Արցախի 75 տոկոսն ու թշնամին մտավ Շուշի։
Երկրորդի դեպքում տարածքային կորուստներն արդեն ակնհայտ են եւ դրական բեկում գրեթե հնարավոր չէ ակնկալել։
Հ.Գ. Զելենսկին քիչ առաջ էս ինչ «գովալ էր գովում» էրդողանին ու ալիեւին։
Ասում է՝ мой добрый друг ильхам алиев.
Երկուսի համար էլ նա «կառուցողական» է փաստորեն։

Էդուրդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL