Search
Close this search box.

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցեր, հայտնում է Կրեմլը։

«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտների շուրջ՝ ներառյալ հարցեր, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական սահմանին կայունությանը և անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդի հարցերի։

Please enter a valid URL