Search
Close this search box.

ՌԴ զինված ուժերը հրաման արձակեց

Բանակցային գործընթացից Ուկրաինայի հրաժարվելուց հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգ է տրվել բոլոր ուղղություններով գրոհ սկսել։ Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը հրաժարվեց բանակցային գործընթացից, այսօր բոլոր ստորաբաժանումներին հրահանգ է տրվել բոլոր ուղղություններով հարձակողական գործողություն իրականացնել՝ համաձայն գործողության պլանի», — ասել է Կոնաշենկովը։

Please enter a valid URL