Search
Close this search box.

Անհապաղ լքել Բելառուսը․ ԱՄՆ պետդեպարտամենտն դիմել է իր քաղաքացիներին

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին ասվում է Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը», – ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկիրը կարելի է լքել Մինսկի օդանավակայանով՝ առանձին միջազգային ուղղություններով, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են և աշխատում են սովորական ռեժիմով:

Please enter a valid URL