Search
Close this search box.

ԱԳՆ-ն՝ Խարկովում «ձերբակալված» հայ զինվորականի մասին

Ադրբեջանական և ուկրաինական սոցիալական ցանցերում տարածվող այն լուրը, թե իբր Խարկովում ուկրաինացի ուժայինները ձերբակալել են հայկական ԶՈՒ ծառայողի, ամբողջովին ապատեղեկատվություն է: Այս մասին 24News-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Ամբողջովին ապատեղեկատվություն է», — համապատասխան հարցին ի պատասխան նշեց նա:

Նշենք, որ ադրբեջանական ու ուկրաինական սոցիալակա ցանցերում շատ ակտիվ տարածվում է լուր, թե իբր Խարկովում հայկական բանակի ծառայող է ձերբակալվել, որի նպատակն է ցույց տալ,

թե իբր մեր ԶՈՒ-ն մասնակցում է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին:

Նկարում պատկերված է ձերբակալված մի տղամարդ, որի մոտ հայտնաբերել են ՀՀ ՊՆ զինվորական գրքույկ: Այս դեպքում սա հնարավոր է լինի տարրական մոնտաժ՝ արված մեր «հարևանների» կողմից, կամ էլ հատուկ գործողություն, որի նպատակն է հավելյալ լարվածություն ստեղծել Ուկրաինայում բնակվող հայկական համայնքի համար:

Please enter a valid URL