ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հապճեպ լքել է Կիևը և մեկնել Լվով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում չէր: Նա իր շքախմբի հետ փախել է Լվով քաղաք, որտեղ նրան և իր օգնականներին ապրելու տեղ են հատկացրել», — ասել է Վոլոդինը:
Նրա խոսքով՝ նման տեղեկություն են ստացել Գերագույն Ռադայի պատգամավորները, ովքեր փորձել են հանդիպել Կիևում երկրի առաջնորդի հետ, սակայն նրանց հրավիրել են Լվով, որտեղ Զելենսկին, իբր, գտնվում է նեոնացիստների պաշտպանության ներքո։
Վոլոդինը հայտարարել է, թե այն տեսանյութերը, որոնք Զելենսկին հրապարակում է սոցիալական ցանցերում՝ վստահեցնելով, թե Կիևում է, նախապես են տեսագրվել։