Search
Close this search box.

Մահվան 20 դեպք է արձանագրվել. վերջին տվյալները

Հայաստանում փետրվարի 26-ին կատարվել է 4183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 631 նոր դեպք:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 463 հիվանդ, մահվան 20 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 423 դեպք, որոնցից 399 704 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9 681 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 605 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ընդհանուր կատարվել է 2 888 510 թեստավորում։

Please enter a valid URL