Search
Close this search box.

Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի Facebook–ի հասանելիությունը

Ռուսաստանի Դաշնությունում փետրվարի 25-ից մասնակի կսահմանափակվի Facebook-ի հասանելիությունը:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Ռոսկոմնադզորին»:

«Գլխավոր դատախազությունը, ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ, որոշում է ընդունել Facebook սոցիալական ցանցը ճանաչել որպես մասնակից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL