Ռուսական օդադեսանտային ուժերը միացել են հինգշաբթի Կիևի արվարձանում գտնվող Գոստոմելի օդանավակայանը գրաված դեսանտայիններին ու արևմուտքից ամբողջովին շրջափակել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Ըստ նույն հաղորդագրության, Գոստոմելի օդանավակայանը գրավելու համար օգտագործվել է շուրջ երկու հարյուր ուղղաթիռ, խոցվել են ուկրաինական ՀՕՊ միջոցները։
«Գործողության ընթացքում ոչնչացվել են շուրջ երկու հարյուր ուկրաինացի ազգայնականներ, ռուսական դեսանտը կորուստներ չունի», — ասված է հաղորդագրությունում։
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։