44֊օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով. ծիծաղելի եք։ Ցրվեք֊պրծեք։
Մի օրում Կիևը ծնկի իջավ։ 44 օր մեր ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԸ, ԱՅՈ՛, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԸ ջախջախել է ադրբեջանցուն, թուրքին, վարձկաններին, սատկացրել է ուղղակի։ Թալանված, կոռումպացված, 27 տարի կլուբնիկից զրկված ԲԱՆԱԿՆ Է ՀԱՂԹԵԼ։
ԲԱՆԱԿԸ ՉԿԱ, հիմա ձեր ու 680.000֊անոց ընտրազանգվածի ներկայացուցիչը Ռուբինյանն է։ Հլա տեսեք՝ ԲԱՆԱԿՆ ումով փոխարինեցիք։ Ռուսը Կիև է հասել։
Լրագրող Նաիրա Փայտյանի ֆեյսբուքյան էջից
Ամբողջ աշխարհի կողմից սատարված ուկրաինացի զինվորը դիմացավ ընդամենը մեկ օր՝ բայրաքթարները ձեռքին, ամենանոր հագուստը հագին, ամենավերջին ու տաք վրանները՝ կողքին, քնապարկ, զրահաբաճկոն… ամեն ինչ՝ ֆիրմա, բրենդային… ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ 44 օր պայքարեց ամբողջ աշխարհի դեմ՝ ամենավերջին զենքերի դեմ, ամենասիրուն հագուստով վարձկանների դեմ, ամենաբրենդային զրահաբաճկոնների ու ամենատաք քնապարկի մեջինների դեմ: Ու իրականում հաղթեց, ուղղակի մեջքից խփեցին, ստիպեցին նահանջել: Մինչդեռ մեզ այս խունտան շարունակում է «ապացուցել», թե իբր մենք պարտվող , թույլ ազգ ենք, մեր զինվորը կռվող չի:
Ու աշխարհը հիմա տեսավ՝ հայ զինվորը չի‘ պարտվել, աշխարհը տեսավ՝ ինչ տեսք ունի պարտվող զինվորը, ու հայն էլ հասկացավ՝ գալու է օրը, որ հաղթենք ու հառնենք:
Միաբանվել՝ սա է միակ զենքը, որի կարիքն ունի հայ զինվորը:
Ու գալու է օրը, երբ աշխարհը տեսնի՝ որն է ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ իսկական, ֆիրմա, բրենդային. ՀԱՅԿԱԿԱՆ:
լրագրող Գոհար Սրապիոնյանի էջից