Search
Close this search box.

Ադրբեջանը սկսել է տարհանել իր քաղաքացիներին Ուկրաինայից

Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է գրանցել այն ադրբեջանցիներին, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ:

«Խարկովի, Չերնիգովի, Սումի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերի տարածքում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ցանկանում են գնալ Ադրբեջան, կարող են դիմել Խարկով քաղաքում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսություն ՝ գրանցվելու համար»,–ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Հարկադրված միջոց է. Պուտինը` Ուկրաինայի դեմ ռազմական գործողության մասին
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:

Please enter a valid URL