Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են

Ուկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարել:
Ուկրաինան հայտարարել է 130-ից ավել զոհի մասին:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Խարկովում ռուսական կողմից զոհվել է տանկիստ, ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը։

Please enter a valid URL