Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ տուժել:
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։
«Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում։ Բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ», — ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի վախենում խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին:
«Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ։ Մենք չենք վախենում խոսել անվտանգության երաշխիքների մասին։ Չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին։ Չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ում չենք։ Բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք։ Եվ որ ամենակարևորն է ՝ ո՞ր երկրներն են մեզ տրամադրելու դրանք»,–ասել է Զելենսկին։