Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այս պահի դրությամբ որեւէ ճշգրտված տեղեկություն չունի ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհված ՀՀ քաղաքացիների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նման տեղեկության առկայության դեպքում, մենք կտեղեկացնենք»,- նշեց Հունանյանը։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն է տարածվել, որ Խարկովում ռուսական կողմից զոհվել է տանկիստ, ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը։