Ինչու՞ էինԻնչու՞ էին Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին կամ Տիգրան Մեծը պատերազմում այլ տերությունների դեմ:
Ինչու՞ էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ԽՍՀՄ-ը պատերազմում Գերմանիայի դեմ:
Ինչու՞ են շատ երկրների զինված ուժերը պարբերաբար մուտք գործում Սիրիա:
Ինչու՞ էին ԱՄՆ-ն, Հուլիոս Կեսարը, ԽՍՀՄ-ը, Տիգրան Մեծը, Ալեքսանդր Մակեդոնացին, Մեծ Բրիտանիան և Սիրիայի տարածք մտնողները ժամանակին նախընրել խնդրի լուծման պատերազմական ուղին: Կարող էին, չէ՞, պատժամիջոցներ (սանկցիաներ) կիրառել:
Ասեմ ավելին՝ ինչու Հիսուս Քրիստոսը պատժամիջոցներ չկիրառեց իր դահիճների հանդեպ: Կարող էր, չէ՞, կիրառել:
Հիշատակվածս անձինք, պետություններն ու Հիսուս Քրիստոսը գիտեին, որ չարիքի վերացման համար տեղային (լոկալ) պատժամիջոցներն անիմաստ են:
Չէր կարող գերմանական ֆաշիզմը վերանալ առանց Գերմանիայի լիարժեք կապիտուլյացիայի:
Տեռորիզմը չի կարող վերանալ առանց տեռորիստների բնօրրանի ոչնչացման:
Հիսուս Քրիստոսը մարդկության կողմից չէր ընկալվի, եթե ոչնչացներ սահմանափակ թվով դահիճների:
Այժմ Ուկրաինայում պատերազմ է: Ուկրաինացիները զոհվում են հանուն արևմտյան արժեքների, իսկ վերջիններիս կրողները պատժամիջոցներ են կիրառում: Պուտինի փեսուն, ինչ-որ պատգամավորների և օլիգարխների են պատժում: Արևմտյան արժեքների կրողները մոռացել են, որ չարիքի վերացման համար տեղային (լոկալ) պատժամիջոցներն անիմաստ են: Կամ էլ վերջիններս չեն հավատում իրենց իսկ դավանած արժեքների զորությանը: Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին կամ Տիգրան Մեծը պատերազմում այլ տերությունների դեմ:
Ինչու՞ էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ԽՍՀՄ-ը պատերազմում Գերմանիայի դեմ:
Ինչու՞ են շատ երկրների զինված ուժերը պարբերաբար մուտք գործում Սիրիա:
Ինչու՞ էին ԱՄՆ-ն, Հուլիոս Կեսարը, ԽՍՀՄ-ը, Տիգրան Մեծը, Ալեքսանդր Մակեդոնացին, Մեծ Բրիտանիան և Սիրիայի տարածք մտնողները ժամանակին նախընրել խնդրի լուծման պատերազմական ուղին: Կարող էին, չէ՞, պատժամիջոցներ (սանկցիաներ) կիրառել:
Ասեմ ավելին՝ ինչու Հիսուս Քրիստոսը պատժամիջոցներ չկիրառեց իր դահիճների հանդեպ: Կարող էր, չէ՞, կիրառել:
Հիշատակվածս անձինք, պետություններն ու Հիսուս Քրիստոսը գիտեին, որ չարիքի վերացման համար տեղային (լոկալ) պատժամիջոցներն անիմաստ են:
Չէր կարող գերմանական ֆաշիզմը վերանալ առանց Գերմանիայի լիարժեք կապիտուլյացիայի:
Տեռորիզմը չի կարող վերանալ առանց տեռորիստների բնօրրանի ոչնչացման:
Հիսուս Քրիստոսը մարդկության կողմից չէր ընկալվի, եթե ոչնչացներ սահմանափակ թվով դահիճների:
Այժմ Ուկրաինայում պատերազմ է: Ուկրաինացիները զոհվում են հանուն արևմտյան արժեքների, իսկ վերջիններիս կրողները պատժամիջոցներ են կիրառում: Պուտինի փեսուն, ինչ-որ պատգամավորների և օլիգարխների են պատժում: Արևմտյան արժեքների կրողները մոռացել են, որ չարիքի վերացման համար տեղային (լոկալ) պատժամիջոցներն անիմաստ են: Կամ էլ վերջիններս չեն հավատում իրենց իսկ դավանած արժեքների զորությանը:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից