Search
Close this search box.

ՌԴ պաշտապանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել. վերջին տեղեկությունները

Ռուսաստանի օդադեսանտային ուժերը երեկ լիարժեք վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտապանության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինայի ատոմակայանի պաշտպանության գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաբլոկների և սարկոֆագի համատեղ անվտանգության վերաբերյալ։ Ռադիոակտիվ ֆոնը նորմալ է։ ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է նորմալ ռեժիմով սպասարկել օբյեկտները և վերահսկել ռադիոակտիվ իրավիճակը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 82 ուկրաինացի զինվորներ վայր են դրել զենքերը և հանձնվել՝ Օձերի կղզու (Օդեսայի մարզ) տարածքում, նրանց խնդրում են փաստաթուղթ ստորագրել, որով վերջիններս հրաժարվում են մասնակցել մարտերին։

Ուկրաինական 53-րդ մեքենայացված բրիգադի ևս 11 զինծառայողներ հանձնվել են Նիկոլաևսկի մարզում, ուկրաինական ծովային հետևակի 36-րդ բրիգադի ստորաբաժանումներից մեկը միջանցք է խնդրել Դոնբաս մուտք գործելու համար, զենքերը հանձնելուց հետո նրանք կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքների մոտ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինծառայող վայր է դրել զենքերը և հանձնվել։

Ռազմական գործողության ընթացքում ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 11 ռազմական օդանավակայան, 13 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 14 С-300 և զենիթահրթիռային համակարգեր և 36 ռադիոլոկացիոն կայան։

Հաղորդվում է, որ խոցվել է 5 մարտական ​​ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 5 անօդաչու թռչող սարք, ոչնչացվել է 18 տանկ և մարտական ​​այլ զրահամեքենա, 7 բազմակի արձակման հրթիռային համակարգ և 5 մարտական ​​նավ։

Please enter a valid URL