Search
Close this search box.

Թուրքիան չի կարող արգելել ռուսական ռզամանավերին անցնել Բոսֆորով. Չավուշօղլուն՝ Ուկրաինայի պահանջի մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար փակելու Ոիկրաինայի պահանջի մասին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան լիարժեք կիրառում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների հետ կապված Մոնտրոյի համաձայնագիրը եւ ներկա իրավիճակում չի կարող արգելել ռուսական ռազմանավերին անցնել նեղուցներով։

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հակամարտության կողմ չէ, իսկ նույնիսկ հակամարտության կողմ լինելու դեպքում էլ պետք է թույլ տար ռուսական ռազմանավերին վերադառնալ իրենց նավահանգիստները։

Թուրք նախարարը պնդել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտությունը րոպե առաջ ավարտվի։

Please enter a valid URL