Վա՜յ “հումանիստ”, “տոլերանտ” Եվրոպան հանկարծ արթնացել է ու ողբ կապել Ուկրաինայի համար։ Դուք թքած ունեք Ուկրաինայի ու ուկրաինացու վրա, ձեզ ձեր հանրահայտ շահն է հետաքրքիր։ Պարզապես այս անգամ էլ Ուկրաինան եք դարձնելու քավոթյան նոխազ ՆԱՏՈ֊ԵՎՐՈՊԱ֊ՌՈՒՍԱՍՏԱՆ կռիվ֊կռիվ խաղին, տակն ու վրա եք անելու ու դեն նետեք։
Հասարակական ու քաղաքական գործիչները մի այնպիսի ողբ են բարձրացրել, կարծես երեկվա խուլ ու համրը չեն։
Մեկը Ուկրաինայի դրոշն է տարածել ու գրել թե սա ամենասև օրն է Եվրոպայում։
Մյուսը իր սոլիդարությունն է հայտնում ուկրաինացի մորը, թե հասկանում է վերջինիս վախը իր որդու համար։
Բա ո՞ւր էիք, երբ 44 օր հային էին մորթում։ Հայի արյան գույնը ձեզ անծանո՞թ էր։ Երբ Ուկրաինայի վաճառած քիմիական զենքով մեր մատղաշ երեխեքին էին այրում։ Բա ո՞ւր էիք, երբ հայ մայրն էր իր 18 տարեկան երեխային կորցնում։ Ո՞ւր էիք, երբ հայ ժողովուրդը գոռում էր արթնացիր աշխարհ։
Հա թքած ունեիք, կամ էլ խորը թմբիրի մեջ էիք ադրբեջանական նավթը սպանել էր ձեր հումանիզմը։ Լռում էիք որովհետև մեզ դասել էիք ռուսի ստրուկի շարքին ու ապրելու արժանի չէիք համարում։ Չէ, իհարկե, շատ լավ է որ հումանիստ եք ու տոլերանտ, վատը միայն այն է, որ այդ մասին հիշում եք երբ սեփական շահն է թելադրում։
Հ.Գ. Թքե՛մ քո երեսին “տոլերանտ” եվրոպա”, “հումանիստ” աշխարհ
Արմենուհի Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից