Search
Close this search box.

Աշխարհը՝ գիշերվա դրությամբ. ինչ է հայտնի

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Կանադան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ։ Մեծ Բրիտանիան նաև պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ:

****

Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Օդեսայի մարզում՝ Խերսոնի շրջանի հարավային հատվածում գտնվող Զմեինի կղզին և մտել Չեռնոբիլի ատոմակայանի գոտի:
****

Ուկրաինային աջակցության ակցիաներ են անցկացվել Ռուսաստանի տասնյակ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ աշխարհում։ Ռուսաստանում, ըստ որոշ տվյալների, ձերբակալվել է մոտ 2000 մարդ:

****

Չեխիան, Լատվիան և Լիտվան դադարեցրել են վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին:

****
Համաշխարհային սպորտային հանրությունը բոյկոտում է Ռուսաստանում սպորտային միջոցառումները, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք բասկետբոլի հանդիպումները։

****

Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 57 մարդ, ևս 169-ը՝ վիրավորվել, ասել է առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն:

****

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հաստատել է ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ:

****

18-ից 60 տարեկան տղամարդկանց թույլ չեն տա դուրս գալ Ուկրաինայից, ասել է Լվովի մաքսատան պետը.

Please enter a valid URL