Սպիտակ տանն ավարտվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված։
Ջո Բայդենը հայտարարեց, որ այս պահից սկսվում են կործանարար պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որը ենթադրում է նաև դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման արգելք։ «Մենք կսահմանափակենք Ռուսաստանի՝ դոլարով, ֆունտով և իենով բիզնես անելու հնարավորությունը։ Մենք կդադարեցնեք ռուսական բանակը ֆինանսավորելու և աճեցնելու ունակությունը, կխաթարենք 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական տնտեսության մեջ մրցելու նրանց կարողությունը:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի նկատմամբ, որոնք միասին ունեն մոտ 1 տրիլիոն դոլարի ակտիվներ: Մենք նաև արգելափակում ենք ևս չորս խոշոր բանկ: Դա նշանակում է, որ Ամերիկայում նրանց ունեցած բոլոր ակտիվները կսառեցվեն»,- իր խոսքում, մասնավորապես, նշեց ԱՄՆ նախագահը։