Search
Close this search box.

Ուկրաինան զրկվել է Սև ծովում գտնվող Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողությունից

Ուկրաինան զրկվել է Սև ծովում գտնվող Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողությունից, որը գտնվում է Ռումինիայի հետ սահմանի մոտ և պատկանում է Օդեսայի մարզին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։

«Ըստ առկա տեղեկությունների՝ Զմեինի կղզին գրավված է»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Պետական սահմանապահ ծառայությունը:

Գերատեսչությունը հայտնում է, որ կորել է կապը կղզում գտնվող ուկրաինացի սահմանապահների եւ զինծառայողների հետ ։

Կղզու կարգավիճակը կարևոր նշանակություն է ունեցել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ուկրաինայի և Ռումինիայի միջև մայրցամաքային շելֆի և նավթի ու գազի պաշարներով հարուստ բացառիկ տնտեսական գոտու դելիմիտացիայի վերաբերյալ տարածքային վեճի քննարկման ժամանակ: 2009 թվականի փետրվարի 3-ին որոշում կայացվեց, որով կղզին ճանաչվեց։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան:

Please enter a valid URL