ԱՄՆ-ը մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր հրատապ ելույթում:
Միաժամանակ նա հայտարարել է, որ թույլ է տվել ավելի շատ ամերիկյան զորքեր ուղարկել Գերմանիա։
******
ԱՄՆ պատժամիջոցներն իրենց մասշտաբով համեմատելի են SWIFT համակարգից Ռուսաստանի անջատման հետ, ասել է Ջո Բայդենը։
«Եվրոպան այժմ չի ցանկանում անջատել Ռուսաստանի Դաշնությունը SWIFT-ից», նշել է ԱՄՆ նախագահը։
*****
ԱՄՆ-ը և դաշնակիցները մտադիր են 50%-ով սահմանափակել ռուսական բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծումը:
*****
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կազդեն ռուսական տիեզերական ծրագրի վրա: