Հարվածների արդյունքում Ռուսաստանը ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտ է շարքից հանել, լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազավորման կետ, ինչպես նաեւ՝ «Ս-300» եւ Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ»,- ասել է նա։

Նա նաեւ հայտնել է, որ ռուս զինվորականները ուկրաինական ԶՈւ-ի մարտական ուղղաթիռ եւ չորս թուրքական հարվածային «Բայրակտար ՏԲ-2» անօդաչու թռչող սարքեր են խոցել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
ՊՆ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի տարածքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, միայն՝ ռազմական ենթակառուցվածքներին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Մոտ երկու ժամ անց գերատեսչությունը հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները «ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում», ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշված են, իսկ ռազմական ավիաբազաների ենթակառուցվածքը՝ խափանված։ Պաշտպանության նախարարությունը չի հաստատել Ուկրաինայի երկնքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությունը: