Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժողովրդին հղած տեսաուղերձով հայտնել է, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։
Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։
Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ։
«Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել։ Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղության գնալ», — ասել է Զելենսկին։