Search
Close this search box.

Զելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել Պուտինի դեմ պատժամիջոցներ կիրառել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
«Զրուցել եմ Բայդենի, Ջոնսոնի, Շառլ Միշելի, Դուդայի, Նաուսեդայի հետ… Արդեն կոչ եմ արել համաշխարհային առաջնորդներին Պուտինի դեմ գործարկել հնարավոր բոլոր պատժամիջոցները, լայնածավալ պաշտպանական օգնություն սկսել, ագրեսորի համար փակել Ուկրաինայի օդային տարածքը», – ասել է նա։

Նա նաև հայտնել է, որ արևմտյան երկրների առաջնորդների հետ բանակցում է «հակապուտինյան կոալիցիա» ստեղծելու մասին և պայմանավորվում պաշտպանական ոլորտում աջակցության և Ռուսաստանի համար Ուկրաինայի օդային տարածքը փակելու վերաբերյալ։ Երկրի բնակիչներին Զելենսկին հորդորել է խուճապի չմատնվել։

«Դիմում եմ մեր հողում գտնվող յուրաքանչյուր ուկրաինացու։ Խուճապի չենք մատնվում, անում ենք ամեն բան, ինչը հարկավոր է Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար», – ասել է նա Telegram ալիքի իր ուղերձում։

Please enter a valid URL