Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք. Մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 417456 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2879685 վերջին մեկ օրում` 4467 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11557 պացիենտ: Մեկ օրում նվազել է 223-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 396670 անձ` վերջին մեկ օրում 970 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 8392 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1601 է:

Please enter a valid URL