Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունից հետո, հայտնում է A Haber հեռուստաալիքը։
«Վերջին լուրերի համաձայն՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև», հաղորդում է հեռուստաալիքը։