Կիևի բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը, բանկերում հերթ է, փողոցներում՝ կիլոմետրերով խցանումներ, իսկ բենզալցակայաններում սպառվել է բենզինը: Քաղաքում ամենուր հնչում են շչակները:
Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը այսօր՝ վաղ առավոտյան, դիմելով իր երկրի քաղաքացներին, հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել և մտցնել զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ՝ ի պատասխան նրանց օգնության խնդրանքի: Կիևի շրջակայքում լսվում են ռմբակոծություններ։