Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են տանկերը հատում Բելառուսի և Ուկրաինայի սահմանը

CNN-ը ցույց է տվել, թե ինչպես են տանկերը հատում Բելառուսի և Ուկրաինայի սահմանը։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Դոնբասում իրավիճակը սրվել է։ Նշվում էր, որ Կիևը բանակի մեծ մասը կենտրոնացրել է շփման գծում և պարբերաբար կրակում էր աշխարհազորայինների վրա՝ օգտագործելով արգելված տեխնիկա։

Լուկանսկում և Դոնեցկում սկսեցին կանանց, երեխաների և տարեցների տարհանումը Ռուսաստանի շրջաններ: Համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։ Այս իրավիճակում փետրվարի 19-ին ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները դիմեցին Ռուսաստանին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Պետության ղեկավարը հանձնարարել էր ապահովել հանրապետություններում խաղաղության պահպանումը։ Ինչպես պարզաբանել էր նախագահը, ինքը նման որոշում է կայացրել, քանի որ արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին բռնածները Դոնբասի հակամարտության այլ լուծում չեն ճանաչում, բացի ռազմականից։

Այսօր Պուտինը ուղերձ է հղել՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։

Please enter a valid URL